Առեղծվածային գետ (վեպ)
Առեղծվածային գետ անգլ.՝ Mystic River | |
---|---|
Հեղինակ | Դենիս Լիհեյն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քրեական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Բոստոն |
Կազմի հեղինակ | Չիպ Քիդ |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | William Morrow and Company |
Հրատարակման տարեթիվ | փետրվար 2001 |
Առեղծվածային գետ (անգլ.՝ Mystic River), ամերիկացի գրող Դենիս Լիխեյնի դետկտիվ վեպը, որը հրապարակվել է 2001 թվականին[1]։ 2003 թվականին վեպի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուժեն պտտվում է Բոսթոնի խուլ թաղամասում հարևանությամբ ապրող երեք պատանի ընկերների՝ Դեյվ Բոյլի, Շոն Դևինի և Ջիմմի Մարկուսի շուրջ։ Մի անգամ Դեյվին առևանգում են հենց փողոցից Շոնի և Ջիմմիի աչքի առաջ։ Մի քանի օր անց Դեյվը, որը գերության մեջ ենթարկվել էր սեռական բռնության, կարողանում է փախչել և վերադառնալ տուն, բայց արդեն բոլորովին փոխված, էմոցիոնալ առումով կոտրված մարդ է։
Իրադարձությունները տեղափոխվում են 25 տարի հետո։ Շոնը դարձել է ոստիկան, Ջիմմին՝ խանութի տեր և ստվերային հանցագործ, իսկ Դեյվն այդպես էլ մնացել է իր մեջ պարփակված։ Ջիմմիի դուստրն անհետանում է, նրան գտնում են այգում դաժանորեն սպանված։ Նույն գիշերը Դեյվը վերադառնում է իր կնոջ մոտ՝ հագուստի վրա արյան հետքերով։ Շոնին հանձնարարվում է հետաքննել այդ սպանությունը։ Ողբերգությությունը վերամիավորում է երեք ընկերներին։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002 թվականին գիրքն արժանացել է Dilys մրցանակի Գաղտնի կինոառևտրականների անկախ ասոցիացիայի (IMBA) կողմից[2]։
- Գիրքն արժանացել է Barry-2002 մրցանակի «Լավագույն վեպ» կատեգորիայում[3]։
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին Քլինթ Իսթվուդն էկրանավորել է վեպը՝ նկարահանելով համանուն ֆիլմը։ Վեպի հիման վրա սցենարը գրել է Բրայան Հելգելենդը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Շոն Փենը Ջիմմի Մարկումի դերում (ֆիլմում գործող անձի ազանունը փոխված է․ Մարկուսը դարձվել է Մարկում), Թիմ Ռոբինսը Դեյվի դերում, Քևին Բեյքոնը՝ Շոն Դևինի դերում։ Ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական արձագանք, իսկ Շոն Փենը և Թիմ Ռուբինսն արժանացել են «Օսկար» մրցանակների (Փենը՝ գլխավոր, իսկ Ռոբինսը՝ երկրորդ պլանի դերի համար)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ozon.ru. «Таинственная река»
- ↑ «The Independent Mystery Booksellers Association: The Dilys Award Winners». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Barry Awards». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.